կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-07-28 17:16
Հասարակություն

Քննություն է տարվում` պարզելու 30-ամյա տղամարդու մահվան պատճառները

Քննություն է տարվում` պարզելու 30-ամյա տղամարդու մահվան պատճառները

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու 30-ամյա տղամարդու մահվան պատճառները։

2017թ. հուլիսի 27-ին՝ ժամը 12:00-ին, հաղորդում է ստացվել առ այն, որ Երևան քաղաքի Դավթաշենի կամրջից մի երիտասարդ տղա իրեն ցած է գցել:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Դեպքի վայրի զննությամբ Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է դի՝ արական սեռի:

Ձեռնարկված անհետաձգելի քննչական միջոցառումների արդյունքում  պարզվել է մահացած տղամարդու ինքնությունը, ով հանդիսանում է Երևան քաղաքի բնակիչ՝ ծնված 1987թ.:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:  Քննություն է  տարվում՝ երիտասարդ տղամարդու մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։