Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Գարեգին Նժդեհի թեման շարունակում է շահարկվել:
Այսպես. Արտյոմ Խաչատրյան անունով մեկը որոշել է, այսպես ասած, «փաստերով» խոսել Գարեգին Նժդեհի մասին: Սակայն չբերելով որևէ փաստ՝ վերջինիս հանիրավի մեղադրանքներ է ներկայացնում՝ անվանարկելով Նժդեհին և նրա գործը:
Նախ Արտյոմին հիշեցնենք, որ Նժդեհը որևէ արդարացման կարիք չունի որևէ մեկի կողմից, լինի դա քաղաքական գործիչ, մտավորական, թե հասարակ մահկանացու:
Այո, կոլաբորացիոնիզմը երիցս դատապարտելի արարք է: Բայց Նժդեհին կոլաբորացիոնիստ համարելու համար պետք է հասկանալ նախ ի՞նչ է կոլաբորացիոնիզմը և արդյո՞ք Նժդեհի գործունեության ո՞ր հատվածն է կոլաբորացիոնիստական: Եթե որևէ հիմնավոր փաստ չի ներկայացվում այս առումով, ապա Արտյոմ Խաչատրյանը կամ սխալ է հասկացել ինչ է նշանակում կոլաբորացիոնիստը, կամ էլ ուղղակի ծանոթ չէ Նժդեհի գործունեության մանրամասներին: Հետևաբար խորոհուրդ առաջին. որևէ բան գրելուց առաջ, հատկապես եթե այն համեմված է շինծու մեղադրանքներով, ծանոթանալ պատմական փաստերին:
«Նժդեհը նացիստական ուսմունքի հեղինակ է»,-գրում է ուսմունքների քաջատեղյակ մեր մեկնաբանը: Այս նախադասության մեջ ճիշտ է ընդահմենը մեկ բան, որ այո՛ Նժդեհը ուսմունքի հեղինակը է, որը դյուզն ինչ առնչություն չունի նացիստական ուսմունքի, ասել է թե ազգայնամոլական և հակամարդկային գաղափարախոսության հետ: Հետևաբար, մեր փիլիսոփա մեկնաբանին կտանք երկրորդ խորհորդը, ծանոթանալ և ըստ էության ըմբռնել թե ի՞նչ է իրենից ներկայացնում ազգայնականություն և ազագայնամոլություն հասկացությունները և փորձել, հավանաբար իր կողմից արդեն իսկ ուսումնասիրված Նժդեհյան ուսմունքը, տեղադրել դրանցից որևէ մեկի մեջ: Տեսնենք արդյո՞ք, թեկուզ մեծ ջանքերի գնով, հնարավոր կլինի Նժդեհյան ուսմունքը համապատասխանեցնել ազգայնամոլությանը:
Զարմանալի է թե ինչպես կարող է Արտյոմ Խաչատրյանը մեկ նախադասության մեջ կեղծիքն ու սուտը համադրել ճշտի և իրականության հետ: «Գարեգին Նժդեհը հայ դասական ռուսատյացության հիմնադիր գաղափարախոսն է»,-գրում է վերջինս, ապա շարունակելով «ռուսատյացությունն այն քիչ բաներից է, որն ի զորու է վերացնել աշխարհի երեսից Հայաստանն ու հայի ինքնությունը»: Նախադասության առաջին հատվածի սուտը որևէ ձևով համատեղելի չէ նախադասության երկրորդ հատվածի ճշտի հետ: Եվ ընդհանրապես Հայաստանի գոյությունը և հայ ինքնության պահպանումը ավելի բարդ ու բազմաշերտ հարց է և նման սիրողական մեկնաբանությունները տեղին չեն:
Հետևաբար այստեղից էլ երրորդ խորհուրդը. Ճիշտը չխառնել ստի հետ: Միայն մի փոքր հավելում վերընշվածին: Հենց ինքը Նժդեհը իր ստեղծած ուսմունքի՝ Ցեղակրոնության, կյանքի կոչման բնական դաշնակից համարում է ռուսներին:
Եվ վերջում, հայտնի է, որ խորհուրդ տալը անշնորհակալ բան է, բայց հուսանք այս անգամ այս խորհուրդները անտեղի չեն լինի և Արտյոմ Խաչատրյանը՝ գրելուց առաջ մի քիչ կկարդա, շատ կկարդա, ինչպես նաև կլինի ազնիվ ու չի խեղաթյուրի պատմությունը ճմարտանման, բայց ոչ երբեք ճշմարտ, փաստեր շրջանառելով»: