Փոխարժեքներ
20 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Վերջին երկու շաբաթվա ընթացքում Վրաստանում խոզի գրիպից մի քանի մարդ է մահացել, հայտնել է «Ռուսթավի-2» հեռուստաալիքը։
Պացիենտները մահացել են ուղեկցող հիվանդություններից՝ H1N1 վիրուսի հետ կապված բարդությունների պատճառով, նրանցից ոչ ոք պատվաստված չի եղել։ Պացիենտները հիվանդանոց են դիմում հիմնականում ջերմությամբ, իսկ բարձր ջերմությունը չի ենթարկվում դեղորայքով բուժմանը, նշել է հեռուստաալիքը։
Բժիշկները նշել են, որ «խոզի գրիպի» հակավիրուսային բուժումը արդյունավետ է հիվանդության առաջին 72 ժամվա ընթացքում, ուստի հորդորում են պացիենտներին ժամանակին դիմել բժշկի եւ չդիմել ինքնաբուժության։
Բժիշկներն սպասում են, որ վիրուսի բարձրակետը կլինի հունվարի վերջին։