|
Փոխարժեքներ
19 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Հուլիսի 23-ին, ժամը 21.25-ին, ոստիկանության Արարատի բաժին է զանգահարել 1949 թ. ծնված Անժիկ Չ.-ն և հայտնել, որ իրենց տնից գողություն է կատարվել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հուլիսի 7-ի ժամը 11.00-ից մինչև հուլիսի 23-ի ժամը 21.00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ եղանակով դուռը բացելով` մտել են ննջասենյակ և զգեստապահարանից գողացել արծաթյա զարդեր, իսկ մյուս ննջասենյակից՝ բիժուտերիայից մեծ կապոց և մատանի` պատճառելով մոտ 100.000 դրամի նյութական վնաս: Փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել են 1994 թ. ծնված Արթուր Ա.-ն և 1990 թ. ծնված Հայկ Ս.-ն: Հայկ Ս.-ն ստորագրությամբ բաց է թողնվել: Ձեռնարկվում են միջոցառումներ Արթուր Ա.-ին հայտնաբերելու ուղղությամբ: Քննությունը շարունակվում է: