|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 416.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6098 |
| GBP | ⚊ | £ 486.75 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Հունվարի 4-ին ոստիկանության Թալինի բաժնում Ցամաքասար գյուղի մի բնակչուհի ընտանեկան գերեզմանատնից զարդանախշերի գողության վերաբերյալ հաղորդում էր տվել։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ոստիկանությունը։ Ըստ աղբյուրի՝ նույն օրը քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումներով պարզել են, որ գողությունը նոյեմբեր ամսվա ընթացքում կատարել էր նույն գյուղի 60-ամյա բնակիչը: Բացատրական աշխատանքի շնորհիվ տղամարդը ներկայացել է ոստիկանության Թալինի բաժին և խոստովանել արարքը՝ հայտնելով, որ 60 կգ զարդանախշերը հանձնել է Արմավիրի մարզի մետաղների ընդունման կետերից մեկում։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են տարածքային քննչական վարչություն։ Հանգամանքները պարզվում են։