Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մայիսի 12-ին ոստիկանության Մարտունու բաժնում Վաղաշեն գյուղի մի բնակիչ հաղորդում է տվել, որ 2021 թ. հոկտեմբերի 2-ից այս տարվա ապրիլի 24-ն ընկած ժամանակահատվածում հարսը և նրա մայրը իր առանձնատան ննջասենյակի պահարանից պարբերաբար գողացել են 10 միլիոն դրամ և 3 ոսկյա մատանի:
Բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Գեղարքունիքի մարզի Լուսակունք գյուղից կասկածվողները բերման են ենթարկվել Մարտունու բաժին, որտեղ 22-ամյա հարսը տվել է խոստովանական բացատրություն, որ 2021թ. հոկտեմբերից ապրիլն ընկած ժամանակահատվածում վերոհիշյալ առանձնատնից գողացել է 10 միլիոն դրամ, 2 ոսկյա մատանի, մեկ ոսկյա խաչ և փոխանցել մորը, որը տեղյակ է եղել, որ դրանք գողացված են: Նրա 48-ամյա մայրը նույնպես տվել է խոստովանական բացատրություն և հայտնել, որ փողը ծախսել է, իսկ ոսկյա զարդերը վաճառել: