|
Փոխարժեքներ
19 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Նոյեմբերի 27-ին` ժամը 12.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՕԿԿ-ից Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ զանգահարել է 84-ամյա Խաչիկ Ն.-ն և հայտնել, որ իր տնից գողություն է կատարվել:
Պարզվել է, որ նոյեմբերի 26-ին` ժամը 11.00-ից 23.30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ պայմաններում Խաչիկ Ն.-ի տան ննջասենյակից գողացել են 400.000 դրամ և 300 դոլար:
Դեկտեմբերի 4-ին` ժամը 22.30-ին, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, ոստիկանության վետերանների հետ համատեղ, նշված գողությունը կատարելու կասկածանքով իր տնից բերման է ենթարկվել 1972 թ. ծնված Ալեքսան Չ.-ն: Ալեքսան Չ.-ն ձերբակալված է: Կատարվում է քննություն: