Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.86 |
EUR | ⚊ | € 413.95 |
RUB | ⚊ | ₽ 4.4115 |
GBP | ⚊ | £ 501.07 |
GEL | ⚊ | ₾ 141.17 |
Օգոստոսի 22-ին, ժամը 18.20-ին, 1927 թ. ծնված Մարգո Ա.-ն ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է տվել, որ իր բնակարանի ննջասենյակի պահարանից գողացել են 100.000 դրամ և 2.000 ռուբլի:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ, նույն օրը, ժամը 19.10-ին, բաժին է ներկայացել 1992 թ. ծնված Աննա Գ.-ն և խոստովանել է, որ օգոստոսի 19-ից 22-ն ընկած ժամանակահատվածում բաց դռնից երկու անգամ մուտք է գործել Մարգո Ա.-ի բնակարան և ննջասենյակից կատարել գողություն:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ՔԿ Աբովյանի քննչական բաժին: