Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Տեղեկացրել էինք, որ երեկ` ժամը 18.55-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ Կարապետ Ուլնեցու և Բաբայան փողոցների խաչմերուկում` թիվ 30 շենքի մոտ, կրակոց է լսվել: 1971 թ. ծնված Տիգրան Մանուկյանը հրազենով բազմաթիվ կրակոցներ էր արձակել 1962 թ. ծնված Հովհաննես Մխիթարյանի և նրա կնոջ` 1971 թ. ծնված Լուսինե Մխիթարյանի վրա, որոնք ստացած հրազենային վնասվածքներից մահացել էին: Այնուհետև Մանուկյանը, նկատելով ոստիկանության ծառայողներին, իր մոտ ապօրինի պահվող ատրճանակից կրակել էր իր քունքին` փորձելով ինքնասպան լինել: Մանուկյանին տեղափոխել էին «Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոն:
Yerkir.am_ի հետ զրույցում բուժկենտրոնի վերակենդանացման բաժանմունքի բժիշկներից Արթուր Տիգրանյանը տեղեկացրեց, որ երեկ գիշերը վիրահատել են Մանուկյանին: «Վիրահատությունը հաջող է անցել, նրա վիճակը ծանր կայուն է: Այս պահին կյանքին վտանգ չի սպառնում, բայց հետվիրահատական շրջանում կարող են առաջանալ ինչ-ինչ բարդություններ»,- ասաց նա: