Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Օգոստոսի 28-ին Արագածոտնի մարզի Օշական և Ոսկեվազ գյուղերում արձանագրվել է աղիքային վարակիչ հիվանդության ախտանշաններով 5 դեպք։ Հիվանդները հոսպիտալացվել են Աշտարակի բժշկական կենտրոնում. հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության մասնագետներն այդ համայնքներում անմիջապես կազմակերպել են բակային համայցեր, որոնց ընթացքում հայտնաբերվել է ևս 58 հիվանդ: Այս պահի դրությամբ նրանցից 14-ը բուժվում է Աշտարակի ԲԿ-ում, 4-ը` «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում: Մյուսների բուժումն իրականացվում է ամբուլատոր պայմաններում։ Հիվանդների վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության: Նրանք տարիքային տարբեր խմբերից են։ Հիվանդության ախտանշանները բոլորի մոտ նույնն են եղել` ջերմության բարձրացում, սրտխառնոց, որովայնի ցավեր, լուծ, փսխում, նքոցներ: Նախնական վարկածով վարակի հավանական աղբյուրը եղել է խմելու ջուրը:
Աղիքային վարակիչ հիվանդությունների հարուցիչների ոչնչացման նպատակով անմիջապես կազմակերպվել են ջրի գերքլորացման աշխատանքներ: Բակային համայցերի ընթացքում բնակչության շրջանում իրականացվում է բացատրական աշխատանք աղիքային վարակիչ հիվանդությունների կանխարգելման ուղղությամբ, խորհուրդ է տրվում օգտագործել միայն եռացված ջուր: Բակային համայցերը շարունակվում են, իրավիճակը վերահսկելի է: