|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արմեն Խ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի փետրվարի 19-ին ինքը հրավիրվել է ՀՀ ոստիկանության մարզային բաժին, որտեղ ծառայություն իրականացնող ոստիկանը սպառնալիքներ է տվել իրեն՝ պահանջելով խոստովանել իր կողմից չկատարած սպանությունը:
Այնուհետև ՀՀ ոստիկանության մարզային բաժնի պետը իր նկատմամբ կիրառել է բռնություն, ինչի արդյունքում ստացել է մարմնական վնասվածքներ և խոստովանել, թե, իբր, իրականում ինքն է սպանությունը կատարել:
Պաշտոնատար անձանց կողմից բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: