|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արտաշես Ա.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի մարտի 17-ին ՀՀ ոստիկանության Տաշիրի բաժնի պետի տեղակալը և նույն բաժնի օպերլիազորը խոշտանգել են իրեն` բազմաթիվ հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին` պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ: Այդ կերպ՝ ոստիկանության ծառայողները ստիպել են իրեն խոստովանել քաղաքացի Մ. Ո.-ի բնակարանի գողությունը, իբր, իր կողմից կատարելու հանգամանքը: Արտաշես Ա.-ի հաղորդման հիման վրա՝ խոշտանգման դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: