|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Երեկ գիշեր մահացել է լիբանանահայ մտավորական, բանաստեղծ, Հայաստանի գրողների միության անդամ Սարգիս Կիրակոսյանը:
Սարգիս Կիրակոսյանը երկար տարիներ հայ գրականություն է դասավանդել Համազգայինի Մ. և Հ. Ասլանյան ճեմարանում և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության դպրեվանքում: Համազգային կրթամշակութային միության Լիբանանի շրջանային վարչության անդամ էր: Նա Բեյրութում հրատարակվող «Բագին» գրական հանդեսի փոխխմբագիրն էր և «Ազդակ» օրաթերթի գրական էջի խմբագիրը:
2015թ. մայիսի 28-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով պարգևատրվել է «Մովսես Խորենացի» շքանշանով:
Yerkir.am-ի խմբագրակազմը ցավակցում է վաստակաշատ մտավորականի ընտանիքին, հարազատներին և գաղափարակից ընկերներին: