|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Տեղեկացրել էինք, որ հուլիսի 17-ին` ժամը 17:00-ի սահմաններում Զառ գյուղի սկզբնամասում Երեւան քաղաքի Ավան-Առինջ թաղամասի բնակիչ` 27-ամյա Մխիթար Մինասյանը իր վարած «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայով դուրս էր եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել բետոնե արգելապատնեշին: Shamshyan.com-ից տեղեկանում ենք, որ վթարի հետեւանքով վարորդ Մ. Մինասյանն ու նրա ուղեւորներ` Երեւանի բնակիչներ` 26-ամյա Սարգիս Անուշյանը, 26-ամյա Վանուշ Խաչատրյանը եւ 32-ամյա Միքայել Միրաբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են ՀՀ ՊՆ «Մուրացան զինվորական հոսպիտալ»: Բոլոր վիրավորները ծառայում են խաղաղապահ զորամասում՝ որպես պայմանագրային ծառայողներ:
Yerkir.am-ի հետ զրույցում Կենտրոնական կայազորային հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը նշեց, որ զինծառայողները տեղափոխվել էին հոսպիտալ: «Նրանք ամբուլատոր բուժօգնություն են ստացել և դուրս են գրվել, որևէ լուրջ վնասվածք չեն ունեցել»,- հայտնեց նա: