Փոխարժեքներ
14 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.99 |
EUR | ⚊ | € 435.64 |
RUB | ⚊ | ₽ 4.833 |
GBP | ⚊ | £ 517.81 |
GEL | ⚊ | ₾ 141.55 |
Տեղեկացրել էինք, որ երեկ Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը տեղի է ունեցել պատահար:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ մանկատանը խնամվող 11-ամյա Ա. Ն.-ն դաստիարակի ուղեկցությամբ գնացել է զուգարան: Ուղեկցող դաստիարակը սպասել է, որ երեխան դուրս գա, բայց երեխան բացել է պատուհանը և ճաղավանդակների արանքից ընկել ներքև:
Երեխան տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որի տնօրեն Նիկոլա Դալլաքյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ երեխան սալջարդեր է ունեցել, լուրջ վնասվածքներ չի ստացել: «Մասնագետները զննել են, ոտքի մատներից երկուսը գիպսով անշարժացրել ու հետ ուղարկել մանկատուն»,- ասաց Դալլաքյանը:
Նշենք, որ Մարի Իզմիրլյանի անվան մանկատունն այժմ տնօրեն չունի. տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն Արմինե Պետրոսյանն է: