կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-17 15:29
Մշակույթ

Կյանքն ինքնին ժանր է` կա դրամա, կոմեդիա, ֆանտազիա. Սերգեյ Պուսկեպալիս

Կյանքն ինքնին ժանր է` կա դրամա, կոմեդիա, ֆանտազիա. Սերգեյ Պուսկեպալիս

Անվանի ռուս դերասան, Ռուսաստանի վաստակավոր արտիստ Սերգեյ Պուսկեպալիսի «Քլինչ» ֆիլմը «Ոսկե ծիրան»  կինոփառատոնի «Միջազգային խաղարկային մրցույթ» ծրագրում է ընդգրկված: Ի դեպ, ֆիլմի պրոդյուսերներից է Ռուբեն Դիշդիշյանը:

Պուսկեպալիսը կինոաշխարհ է մտել պատահաբար: «Սկզբից կինոյում նկարահանվում էր տղաս, հետո ռեժիսորը նկատեց ինձ և որոշեց ինձ էլ նկարահանել, այդտեղից էլ սկսվեց ամեն ինչ: Դրանից հետո սկսեցի նկարահանվել կինոյում՝ հասկանալու, թե ինչպես է այդ ամենը կատարվում: Բայց այդ ընթացքում ֆիլմ նկարահանելու միտքը երբեք ինձ չի լքել»,- պատմեց նա:

Պուսկեպալիսի ֆիլմի հերոս Ֆյոդորովը գրականության ուսուցիչ է դպրոցում և ծանր օր է անցկացրել` երկու հերթափոխ, ծնողական ժողով, տնօրենի նախատինք… Բացի դրանից` Ֆյոդորովի կինը ձեռնարկել է իրենց փոքր բնակարանի վերանորոգումը: Ի լրումն այս ամենի՝ տան ճանապարհին մի տարօրինակ անծանոթուհի հետապնդում է նրան: Մոտենալով` կինը թռցնում է նրա պայուսակն ու փախչում: Ֆյոդորովը փորձում է նրան բռնել և, չհաջողելով, պողպատի մի կտոր է նետում վրան: Գողը վայր է ընկնում, լալիս, բողոքում իր ծանր կյանքից, ապա հանկարծ սկսում Ֆյոդորովին մեղադրել իր ընկերուհուն ինքնասպանության հասցնելու մեջ: Նա սպառնում է նաև, թե կկանչի իր գանգստեր փեսացուին: Ֆյոդորովը եզրակացնում է, որ կինը խելագար է և որոշում է հեռանալ: Նրա մտքով չի անցնում, որ սա մի վտանգավոր ծանոթության սկիզբն է:

Ֆիլմում հնչում է Բի-2 խմբի երաժշտությունը: Կինոնկարում խաղացել են Ալեքսեյ Սերեբրյակովը, Ասյա Դոմսկայան, Ագրիպինա Ստեկլովան, Վյաչեսլավ Եվլանտևը, Մաքսիմ Լագաշկինը: Ֆիլմը ներկայացնում է 1985 թվականի դեպքերը:

«Կյանքն ինքնին ժանր է, կյանքում կա դրամա, կոմեդիա, ֆանտազիա, կյանքի ժանրում է անցնում մեր կյանքը»,- նշեց ռեժիսորը: