կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-15 14:10
Տարածաշրջան

15 տարվա կալանք՝ Արսեն Բաղդասարյանին. Բաքվի դատարանը չփոխեց որոշումը

15 տարվա կալանք՝ Արսեն Բաղդասարյանին. Բաքվի դատարանը չփոխեց որոշումը

Բաքվի Գյաջինի վերաքննիչ դատարանը չփոխեց հայ-ադրբեջանական սահմանը հատած Արսեն Բաղդասարյանին 15 տարվա կալանքի դատապարտելու որոշումը. հայտնում է haqqin.az-ը:

Արսեն Բաղդասարյանը, ըստ Ադրբեջանի ՊՆ վարկածի, գերեվարվել է 2014-ի դեկտեմբերի 27-ին՝ «դիվերսիան» հետ մղելու ժամանակ:

ԼՂՀ ՊԲ-ն հերքեց դիվերսիայի մասին լուրը, իսկ Բաղդասարյանը, լինելով պայմանագրային զինծառայող, ԼՂՀ ՊԲ հաղորդագրության համաձայն, պարբերաբար ինքնակամ լքել էր իր մշտական տեղակայման վայրը, որի համար, հրամանատարության որոշմամբ, կարգապահական խախտումներ կատարելու հիմնավորումով, ժամանակավորապես հեռացված էր եղել ծառայությունից:

Ադրբեջանական կողմը, սակայն, չի հրաժարվում «ձերբակալված դիվերսանտի» վարկածից: