Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պետական կամերային երաժշտական թատրոնի տնօրեն Վարդան Գրիգորյանի` 2016 թվականի փետրվարի 12-ի N 13-Ա հրամանով աշխատանքից ազատվել է նույն թատրոնի գլխավոր ռեժիսոր Արմեն Մելիքսեթյանը և լուծվել է 2015 թվականի փետրվարի 2-ին նրա և թատրոնի միջև կնքված` N 11 աշխատանքային պայմանագիրը:
Գլխավոր ռեժիսորին զբաղեցրած պաշտոնից ազատելու հիմքերն ու պատճառները տարբեր են, այդ թվում՝ պարբերաբար առանց հարգելի պատճառի աշխատանքի չներկայանալը, իրեն վերապահված պարտականությունները պարբերաբար չկատարելը, տնօրենի հանձնարարականներն ու հրամանները չկատարելը, կամայականություն դրսևորելը, իր մասնագիտական և աշխատանքային պարտականություններից բխող հաշվետվություններ չներկայացնելը և այլն:
Հիշեցնենք, որ օրերս Մելիքսեթյանը հանդես էր եկել բաց նամակով, որում խնդրում էր ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին` շտապ ժամանակավորապես կասեցնել թատրոնի գործունեությունը և կատարել կառուցվածքային փոփոխություններ, քանի որ թատրոնի ստեղծագործական կազմը սպառել է իր արդյունավետությունը: