Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Երջանկությունն այն է, ինչ կարողանում ենք ինքներս մեր ներսում զգալ: Մարդ ծնվում է, որպեսզի ուրախանա: Այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Օռնելա Մուտին: Ըստ նրա, եթե մենք վստահենք ինքներս մեզ, միայն այդ դեպքում հարմոնիայի մեջ կլինենք: Եւ այդ ժամանակ կհասկանանք մեր ունեցածի գինը: Քանի որ դերասանուհու կարծիքով հասարակությունը մեզ սովորաբար ցույց է տալիս այն, ինչ չունենք: «Ես երջանիկ եմ, քանի որ սիրածս գործով եմ զբաղում: Ես այն եմ, ինչ կամ: Իրականում ես միշտ նույնն եմ»,- ասաց Մուտին:
Խոսելով ժամանակի, ծերության մասին` դերասանուհին նշեց, որ տեսնում է, թե ինչպես է ծերանում` ինչպես մյուսները. «Ես տեսնում եմ, թե ոնց է ժամանակն անցնում: Ծերությւոնն իր դեֆեկտներով հյուրընկալվում է մեզ: Մենք բոլորս ունենք մեր վախերը: Եւ հաճախ կարծում ենք, թե ուրիշները չունեն դրանք»,- ասաց դերասանուհին:
Ի դեպ, նա նշեց, որ առաջիկայում մի շարք ֆիլմերում նկարահանվելու հրավերներ ունի, սակայն ճգնաժամն անում է իրենը: Առաջիկայում Մուտին ռուսական թատերական բեմականացման մեջ կխաղա, իսկ մինչ այդ կաշխատի իր ռուսերենի վրա: