|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում է Երևան քաղաքի բնակիչ 46-ամյա Հ. Շ-ի կողմից ոմն կնոջ բռնաբարելու վերաբերյալ գործը: Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից:
Մեղադրական եզրակացության համաձայն՝ մեղադրյալը 2014թ-ի սեպտեմբերին . ժամը 01:00-ի սահմաններում , Երևան քաղաքում գտնվող «Լույս Աղբյուր» հյուրանոցային համալիրի առանձնասենյակում, օգտվելով աղջկա անօգնական վիճակից` բռնաբարել է նրան:
Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 138-րդ հոդվածի 1-ին մասի(բռնաբարությունը) հատկանիշներով: Նրա նկատմամբ , որպես խափանման միջոց է ընտրվել՝ չհեռանալու մասին ստորագրությունը: