|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Մայիսի 9-ին՝ ժամը 01:56-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Մայակովսկի փողոցում գտնվող «Ալեքսանդրապոլ Հոթել Փալաս» հյուրանոցային համալիրի տանիքում:
Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Տաթև» տոնավաճառում գտնվող կիսակառույց շինության տանիքում (մոտ 160 քմ)․ ծուխը տարածվել է կից գտնվող «Ալեքսանդրապոլ Հոթել Փալաս» հյուրանոցային
համալիրի տանիք:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, հյուրանոցից տեղի ուժերով տարահանվել է 16 քաղաքացի:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:35-ին, մարվել՝ 03:08-ին: Այրվել է կիսակառույց շինության տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 80 քմ):