կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-10-24 17:35
Իրավական

Սյունեցի տղամարդը փորձել է բռնաբարել 19-ամյա կնոջը

Սյունեցի տղամարդը փորձել է բռնաբարել 19-ամյա կնոջը
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ այսօր կեսգիշերին, Սյունիքում 19-ամյա կնոջ կամքին հակառակ՝ ծանոթը փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ: Մասնավորապես՝ 35-ամյա տղամարդը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, ներխուժել է ծանոթի բնակարան, որտեղ քաշքշել է ծանոթի կնոջը, բռնի ուժով հանել հագուստը` փորձելով նրա կամքին հակառակ սեռական հարաբերություն ունենալ:  Սակայն երիտասարդ կինը դիմադրել է, նրանք փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, որից հետո կնոջը հաջողվել է նրան հրելով դուրս հանել բնակարանից և կողպել դուռը: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: