կարևոր
4318 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-10 15:13
Քաղաքական Հասարակություն

Հենա էնտեղ մի հատ կարմիր տրակտոր ա երևում, աշխատում են. ադրբեջանցիները շարունակում են Տեղ գյուղում հենակետեր կառուցել

Հենա էնտեղ մի հատ կարմիր տրակտոր ա երևում, աշխատում են. ադրբեջանցիները շարունակում են Տեղ գյուղում հենակետեր կառուցել

Հենա էնտեղ մի հատ կարմիր տրակտոր ա երևում, աշխատում են։ Ներքևը մերոնք են, վերևում՝ իրանց տրակտորն իրենց պոստի մոտ աշխատում է։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց Տեղ խոշորացված համայնքի ավագանու անդամ Մայիս Զեյնալյանը։
Զեյնալյանից հետաքրքրվեցինք՝ ինչպես են անցել հանգստյան օրերը Տեղ գյուղում։ Հակիրճ պատասխանեց. «Մենք ո՛չ հանգիստ ունենք, ո՛չ բան»։

Հետո Զեյնալյանը լրատվամիջոցներին, ընդդիմադիր ու իշխանական գործիչներին հրավիրեց ապրիլի 14-ին նախատեսված համայնքի ավագանու նիստին։ Խոստացավ հետաքրքիր տեղեկություններ հրապարակել գործող համայնքապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Դավիթ Ղուլունցի եռամյա գործունեության ու անվտանգային հարցերի վերաբերյալ։

Մինչ այդ չուզեց փակագծեր բացել, հորդորեց մի քանի օր սպասել։

«Թող 14-ին գան, մասնակցեն մեր նիստին, ավելի շատ բան կիմանան, ես բացառիկ հարցազրույց կտամ, ավելի շատ բաներ կբացվի»,- նշեց Զեյնալյանը։

Նշենք, որ ապրիլի 7-ին Տեղ խոշորացված համայնքի ավագանու անդամ Մայիս Զեյնալյանը եկել էր Ազգային ժողով, հանդիպել ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներին և լրատվամիջոցների հետ զրույցում ասել էր, որ այլևս ընդդիմադիր ու դիմադիր խաղալու ժամանակը չէ, նա բոլորին կոչ էր արել այցելել Տեղ համայնք և տեղում ծանոթանալ իրավիճակին ու հնարավոր լուծումներ գտնել ադրբեջանական ներթափանցումից ազատվելու համար։