Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի, Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հետ կապված օֆշորային մեքենայությունների գործով ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանն իրեն մեղավոր չճանաչեց հարկային պարտավորություններ չկատարելու, գործարար Փայլակ Հայրապետյանի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելու մեջ: Այս մասին այսօր Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց ամբաստանյալը:
Մինչ այդ նիստը նախագահող դատավոր Վարդան Գրիգորյանը, ներկայացնելով ամբաստանյալի իրավունքներն ու պարտականությունները, հիշեցրեց, որ նա չի կարող միջնորդել արագացված դատական կարգ սահմանել, քանի որ ամբաստանյալին առաջադրված հոդվածներից մեկը նախատեսում է առավելագույն՝ 10 տարի ժամկետով պատիժ:
Հիշեցնենք, որ, մեղադրական եզրակացության համաձայն, Աշոտ Սուքիասյանը խարդախությամբ ուրիշի` առանձնապես խոշոր չափերով գույքի նկատմամբ իրավունք է ձեռք բերել, օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված` առանձնապես խոշոր չափերով եկամուտներ, ինչպես նաև չարամտորեն խուսափել առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարումներ կատարելուց:
Այսօրվա դատական նիստում ցուցմունք տվեց գործով տուժող Փայլակ Հայրապետյանը: