Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մի շարք մեծահարուստների տներ թալանած «Բանդայի» գործով ամբաստանյալ Քյարամ Ամոյանը հոր մահվանից հետո ծանր սթրեսային վիճակում է` մեկուսացել է, հարազատների և փաստաբանի հետ չի շփվում, նրա մոտ ի հայտ են եկել էմոցիոնալ խանգարումներ: Այս մասին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից հայտնել են Ամոյանի պաշտպան Սամվել Հովհաննիսյանին: Պաշտպանի խոսքով` իրեն չի հաջողվել տեսակցել իր պաշտպանյալի հետ, քանի որ նա ի վիճակի չի եղել գալ տեսակցության:
Քյարամի հարազատները yerkir.am-ի հետ զրույցում հայտնեցին, որ նրան հոր մահվանից հետո չեն տեսել: Նշենք, որ Քյարամի հայրը մահացել է ապրիլի 17-ին, սակայն կալանավորվածին թույլ չեն տվել մասնակցել հուղարկավորությանը:
Մեկ ամիս առաջ Ամոյանի պաշտպանը միջնորդել էր նրա նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն նշանակել` պարզելու` արդյո՞ք ի վիճակի է մասնակցել դատական նիստերին: Հովհաննիսյանի խոսքով` դատարանը 10 օր առաջ ստացել է պատասխանը:
Այսօրվա դատական նիստում, սակայն փորձաքննության արդյունքները հնարավոր չեղավ հրապարակել, քանի որ նիստը հետաձգվեց: Նիստին չէին ներկայացել մեղադրող դատախազներ Արսեն Բեգինյանը և Սասուն Խաչատրյանը: Վերջինս, ինչպես հայտնեց նախագահող դատավոր Մակյանը, գործուղման է` հանրապետությունից դուրս: Ի դեպ, Արսեն Բեգինյանն այս գործով նոր է ներգրավվել` որպես դատախազ: Դատավորի խոսքով` նա բուժման նպատակով գտնվում է արձակուրդում:
Հաջորդ դատական նիստը կկայանա մայիսի 14-ին:
Լուսանկարը` aravot.am-ի