|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
ԱՎԾ գների վիճակագրության բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանն այսօր լրագրողներին ներկայացրեց այս տարվա առաջին վեց ամիսների վիճակագրությունը՝ սպառողական շուկայում գների ընդհանուր շարժի մասով:
Yerkir.am-ի այն հարցին` ճի՞շտ են, արդյոք, տվյալներն այն մասին, որ պարենի համաշխարհային գները վերջին մեկ տարվա ընթացքում նվազել են 20,7 անգամ, իսկ Հայաստանում՝ 10 անգամ աճել, ԱՎԾ ներկայացուցիչը նշեց, որ դա Հայաստանի ԱՎԾ տվյալները չեն, և ինքը չի կարող ներկայացնել այդ վիճակագրության պատճառահետևանքային կապերը:
Հարցին` իսկ Հայաստանի ԱՎԾ-ն ունի՞ համադրություն համաշխարհային գների հետ, Գուրգեն Մարտիրոսյանը պատասխանեց, որ Հայաստանի ԱՎԾ-ն ունի համադրելի ցուցանիշներ միայն 2011-ի համար, իսկ հետագա տարիների համար տվյալներ կարող են ունենալ միայն մեկ տարի հետո: Վերջին տասն օրում Հայաստանում նկատվել է գնաճ՝ բենզինի պարագայում 1,9 տոկոս, դիզվառելիքի պարագայում՝ 1,8 տոկոս: