Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը երեկ հրապարակել է այս տարվա հունվարի մակրոտնտեսական նախնական ցուցանիշները։ Ըստ այդմ` Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը ընդհուպ մոտեցել է «երկնիշի» և կազմել 9.1 տոկոս. գրում է «ՀԺ»-ն:
Այս տարվա հունվարին, անցած տարվա հունվարի համեմատ աճել է ամեն ինչը` արդյունաբերությունը՝ 18 տոկոսով, գյուղատնտեսությունը՝ 2 տոկոսով, առևտուրը՝ 5.7 տոկոսով, ծառայությունները՝ 7.5 տոկոսով և այլն։ Ներքաղաքական իրավիճակը, անշուշտ պահանջում է երկնիշին մոտ աճեր, և ԱՎԾ-ն «խփել է» այդ աճը։ Բայց մի ուշագրավ ցուցանիշ կա։
Միջին աշխատավարձը պետական հատվածում աճել Է 3.8 տոկոսով, իսկ ոչ պետականում՝ 3.9 տոկոսով։ Դոլարային արտահայտությամբ աշխատավարձերը Հայաստանում նվազել են։ «Խփելուց» միշտ այդպես Է ստացվում՝ տնտեսական երկնիշ աճը հանգեցնում Է աշխատավարձերի նվազման: