Ազգային վիճակագրական ծառայությանը մոտ կանգնած աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ-ում գրանցված արտագաղթի, ինչպես նաեւ ժողովրդագրական վիճակագրական մյուս տվյալները բավական մտահոգիչ են: Ու թերեւս դա է պատճառը, որ ՀՀ ԱՎԾ-ն ամեն գնով հետաձգում է «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2013թ. հունվար-սեպտեմբերին» զեկույցի հրապարակումը: