կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-08 10:08
Հասարակություն

Բախվել է այլ մեքենայի, հետո` սյանը. կա տուժած

Բախվել է այլ մեքենայի, հետո` սյանը. կա տուժած

Հուլիսի 8-ին, ժամը 06.12-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 75ա շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են «Օպել» մակնիշի երկու ավտոմեքենա, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՀՆՓԱՒԿ ՓՋ-ն և մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահատված հանգամանքներում բախվել են «Վոլկսվագեն» մակնիշի (վարորդ` Ա. Փ., ծնվ. 1980թ.) 34CT031 պ/հ և «Օպել» մակնիշի (վարորդ` Գ. Մ., ծնվ. 1978թ.) 27OS736 պ/հ ավտոմեքենաները, այնուհետև վերջինս բախվել է էլ.սյանը. Գ.Մ.-ն տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի վիճակը գնահատել են բավարար:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը տեղի ուժերով փակվել է ավտոմեքենայի գազի փականը և անջատվել մարտկոցը: