|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Հունվարի 9-ին, ժամը 02:15-ին ահազանգ է ստացվել, որ Աբովյան-Ջրաբեր ավտոճանապարհի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, ավտոմեքենայում կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ BMW մակնիշի 34 OC 160 պետհամարանիշի ավտոմեքենանան (վարորդ՝ Ա. Գ.ն) Հ-1 ավտոճանապարհի սկզբնամասում դեռևս չբացահայտված հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթբետոնե սյանը, ինչի հետևանքով ուղևոր՝ Ռ. Ա.-ն արգելափակվել է ավտոմեքենայում:
Փրկարարները՝ 1980 թ. ծնված Ռ. Ա.-ին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով տարբեր մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Աբովյան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: