|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
«Ահազանգից հետո նախ դեպքի վայր է մեկնել երկու, ապա ևս հավելյալ երկու մարտական հաշվարկ»,- Երևան քաղաքի Սիլվա Կապուտիկյան փողոցում՝ հրդեհի վայրից, լրագրողներին ասաց ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության ետի տեղակալ Մարտուն Սիմոնյանը։
Հիշեցնենք, որ Սիլվա Կապուտիկյան փողոցում ավտոմեքենաներ են բախվել։ Տեղում պարզվել է, որ այրվում է 4 տրանսպորտային միջոցներ, որոնցից 3-ը՝ մարդատար, իսկ 1-ը՝ բետոնախառնիչ։
«Տեղում իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է, նախնական տվյալներով, բետոնախառնիչը հետընթացով բախվել է գազատար խողովակին և սյանը, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել, նաև հնչել է պայթյուն։ Հարևանությամբ կայանված «Մերսեդես» մակնիշի երկու մեքենա և BYD մակնիշի մեկ մեքենա հրդեհվել են։ Կայանված են եղել, վարորդները տարածքում չեն եղել։
Այդ ընթացքում բետոնախառնիչի վարորդին հաջողվել է մեքենայից դուրս գալ, մարմնական վնասվածքներ չի ստացել։
Նախնական տվյալներով, որևէ տուժած այս պահին չկա»,- մանրամասնեց Մ. Սիմոնյանը։
Հրդեհը մեկուսացվել է 16։50-ին, մարվել՝ 17։08-ին։
Մանրամասն՝ տեսանյութում