| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Նոյեմբերի 1-ին` ժամը 01.41-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Անհաղթի փողոցի թիվ 18 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ և ՃԿԿ օպերատիվ խմբերը:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Հունդայի» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ 1976 թ. ծնված Օ. Ս.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել սյանը, ինչի հետևանքով Օ. Ս.-ը տեղում մահացել է: Ավտոմեքենայի ուղևոր` 1981 թ. ծնված Ռ. Կ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատում են բավարար:
Հրշեջ-փրկարարները Օ. Ս.-ի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային և հոսանքազրկել ավտոմեքենան: