Փոխարժեքներ
14 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.08 |
EUR | ⚊ | € 430.96 |
RUB | ⚊ | ₽ 4.8131 |
GBP | ⚊ | £ 512.46 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Հոկտեմբերի 13-ին, ժամը 22.21-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Աբովյան փողոցի թիվ 8 և թիվ 10 շենքերի հարևանությամբ կայանված ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, «Նիսսան» մակնիշի 13 OL 001 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել էլ.սյանը: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդ Ա. Ս.-ն (ծնվ. 1974 թ.), ուղևորներ Կ. Ա.-ն (ծնվ. 1985 թ.) և Մ. Թ.-ն (ծնվ. 1973 թ.)տեղափողվել են Մարտունի քաղաքի ԲԿ:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել միջին ծանրության: Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը և հոսանքազրկել ավտոմեքենան: