| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Կարսի կողմից, գետը մտնելով, հայ-թուրքական սահմանը հատած և Հայաստան անցած կովը համապատասխան արձանագրություն կազմելուց հետո հանձնվել է թուրքական կողմին:
Ըստ Haberler կայքի` հունիսի 29-ին թուրքական Հալիմջամ գյուղի հովիվը կովերը տարել է արածեցնելու: Հովիվն ուժեղ հարվածել է կովերից , որը մտել է գետն ու անցել հայ-թուրքական սահմանը:
Կայքը նշում է, որ խեղդվող կովին փրկելու համար հայ զինվորները ցատկել են ջուրը, ապա կենդանուն տարել իրենց կողմը: Հովիվը դեպքի մասին անմիջապես հայտնել է կովի տիրոջը` Էնգին Քարադաղին, ով այդ հարցով դիմել է գյուղապետարան: Գյուղապետը կովը վերադարձնելու համար կապ է հաստատել Հայաստանի սահմանապահ պաշտոնյաների հետ:
Կայքը հայտնում է, որ բանակցություններից հետո հայ զինվորները կովին բերել են գետի մոտ, սակայն կենդանին համառորեն չի անցել գետը: Հայ զինվորները կովի վզին գցված պարանը նետել են դեպի թուրքական կողմը, որ տերը կենդանուն կարողանա իր կողմը քաշել:
Կովի տերն ավելի ուշ ասել է. «Կովս չոբանի բռնության պատճառով է անցնում սահմանը: Երբ անցած օրն իմացա կատարվածի մասին, դիմեցի քաղաքապետին, և նա բանակցությունների արդյունքում պահանջեց կովը վերադարձնել: Երեք օր անց ստացա կովս, ինչի համար շատ ուրախ եմ»:



