Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Եվրոպայի՝ 1915 թվականի իրադարձությունները որպես «ցեղասպանություն» որակումից հետո Անկարան իր հայացքն ուղղեց դեպի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ապրիլքսանչորսյան ուղերձը. տեղեկացնում է թուրքական Haberler-ը:
«1915 թվականի իրադարձությունների 100-րդ տարելիցից հետո Հայկական սփյուռքի նկատմամբ քաղաքական պայքար սկսած Անկարայի միակ հույսը դարձավ ԱՄՆ նախագահը: Հռոմի պապի հայտարարությունից, Եվրոպայի` «ցեղասպանության» մասին ձայն բարձրանալուց հետո Անկարայում դա բնորոշվում է որպես Արևելք-Արևմուտք լարվածության աճ: Իսկ մասնագետները նշում են, որ Օբաման ապրիլի 24-ին շրջանցելու է և չի արտասանելու «ցեղասպանություն» բառը՝ Թուրքիայում և դրա շրջակայքում ունեցած ռազմավարական շահերը հաշվի առնելով»,- գրում է կայքը:
Ըստ կայքի՝ «Հռոմի Ֆրանցիսկոս պապի` հայերի հանդեպ կատարվածը որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն որակելը Անկարայի ու Եվրոպայի միջև առկա «սառը քամիների» «դիվանագիտական պատերազմի» վերածվելու ազդանշան է»:
Կայքի բնորոշմամբ՝ թեեւ Անկարան Վատիկանից դեսպանին հետ է կանչել և բարձրաստիճան պաշտոնյաների միջոցով դատապարտե այդ որոշումը, սակայն չի խուսափել «զայրույթի պայթյունից»:
Նշելով, որ Հռոմի պապի հայտարարությունից հետո Եվրախորհրդարանն էլ Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև ընդունեց, կայքը գրել է. «Այդ որոշումը «անարժեք» որակած Անկարան Ավստրիայի խորհրդարանի ընդունած բանաձևից հետո մեծ արագությամբ հետ կանչեց իր դեսպանին»:
Այնուհետև կայքն անդրադարձել է Գերմանիային. «Գերմանիայի կառավարությունից էլ Ցեղասպանության վերաբերյալ հայտարարություն սպասող Անկարան որոշում որդեգրեց, թե «ոչինչ չկա անելու, եթե եվրոպացի մեր բարեկամները չեն վարանում մեզ վարկաբեկել»:
«Իսկ Եվրոպայում Ցեղասպանության հարցի շուրջ այս լարվածությունից հետո Ամերիկան ի՞նչ էր անելու: Անկարան իր հայացքն ուղղել էր Վաշինգտոն, երբ Սպիտակ տունն ապրիլի 24-ից առաջ հայտարարեց, որ նոր կեցվածք չեն դրսևորելու, ինչը հանգստացրեց Անկարային»,- գրել Haberler-ը:
Կայքի բնորոշմամբ՝ հայկական սփյուռքի ամենաուժեղ հատվածը՝ ԱՄՆ-ի հայերը, 1915 թվականի հարյուրերորդ տարելիցին չկարողացան ամերիկյան վարչակազմին ստիպել «ցեղասպանություն» ասել, ինչն Անկարայում «հաղթանակի եղանակ» ստեղծեց: