Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայում «Ազգայնական շարժում» կուսակցության` Անթալիայից պատգամավոր Մեհմեդ Գյունալը հայտնել է, որ ՄԱԿ-ը ծրագրեր է սկսել Թուրքիայում Հայաստանի հետ սահմանն ականազերծելու ուղղությամբ:
Ըստ Haberler-ի՝ նա խորհրդարանում հայտնել է, թե «հայերի տեղահանման 100-ամյա տարելիցին ընդառաջ՝ իշխանությունն ու պարոն նախագահը աշխատանքներ են տանում իրենց խոստումներն իրականացնելու ուղղությամբ»:
Գյունալը դժգոհություն է հայտնել, թե ՄԱԿ-ի զարգացման ծրագրի՝ ականազերծման ուղղությամբաշխատանքների մասին մամուլում տեղ գտած տեղեկություններում չի նշվում թուրքական ընկերությունների մասին:
Նշելով, որ ականազերծման համար մոտ 20 միլիոն եվրո գումար է հարկավոր, նա ասել է. «Ինչո՞ւ են Թուրքիայի Հանրապետությունում ականազերծումը ԱՄՆ-ը և ՄԱԿ-ը իրականացնում: Թուրքիան չունի՞ այդ գումարը` ականազերծման համար: Ինչո՞ւ է արտասահմանյան կառույցը ականազերծում Թուրքիայի սահմանը: Քանի որ 2015-ն է մոտենում` հայերի տեղահանման 100-ամյա տարելիցը»: