| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Նորվեգիայի վարչապետ Էռնա Սոլբերգը, պնդելով, որ ավելի կարևոր են Թուրքիայի հետ հարաբերությունները, հայտարարել է, թե չի մասնակցի «իբրև թե Հայոց ցեղասպանության» 100-րդ տարելիցի առիթով Հայաստանում կազմակերպվելիք միջոցառումներին. տեղեկացնում է թուրքական Haberler կայքը:
«Նորվեգիան չի ներկայանա նաև արտգործնախարարության մակարդակով, և ապրիլ ասին Երևան կայցելի միայն այդ երկրի դեսպանը»,- գրում է կայքը:
Պետքարտուղար Բաարդ Գլադ Փեդերսենը, դարձյալ թուրքական կայքի պնդմամբ, ասել է, թե այդ հարցը պետք է թողնել պատմաբաններին: «Այս հարցը վերջին տարիներին շատ է քննարկվում, սակայն ՄԱԿ-ն է որոշում՝ որն է ցեղասպանություն, որը՝ ոչ: Դրա համար թողնենք, որ այդ հարցը պատմաբանները քննարկեն: Շատ բնական է, որ այլ երկրներում տեղի ունեցած միջոցառումներին ներկա են գտնվում տվյալ երկրի դեսպանները»:
Խոսքի ազատ դրսևորման պայքարողներից Յուջին Շոլջնը, սակայն, քննադատել է պետության այդ որոշումը: «Ցեղասպանության համար թե` ոչ, Նորվեգիան նման դեպքերում պետք է ավելի բարձր մակարդակով ներկայացվեր»,- ասել է նա: