Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե որքա՞ն կարող է փակ մնալ Բաղրամյան պողոտան, ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց, որ քանի դեռ ամեն ինչ խաղաղ է, մարդիկ կարող են շարունակել իրենց ցույցը:
«Ես նոր, որ գալիս էի աշխատանքի, միայն այդ աղբարկղները տեսա, գուցե մարդիկ էլ կային, որ ծառերի ստվերում էին, բայց ես նրանց չտեսա»,- ասաց նա և նշեց, որ իշխանություները հանդուժող են ու համբերատար, որ իշխանությունը հասկանում է ժողովրդի բողոքները:
Շարմազանովն անդրադարձավ նաև տարբեր երկրների դրոշներ բերող ցուցարարներին` մեջբերելով ժողովրդական մի ասացվածք. «Ասում ա՝ ուրիշի սեղանին թամադայություն մի՛ արա, մանավանդ` ուրիշի դրոշներով: Այդ սեղանի թամադան մեր քաղաքացիներն են, ու պետք չէ պատրաստի սեղանին, որն արդեն որոշակի հաջողության է հասել, գալ, սեղանի դիրքը փոխել ու ասել, որ` այսօրվանից սեղանի թամադան ես եմ: Այդ պահանջի թամադան մեր քաղաքացիներն են, մեր երիտասարդները, իրենք էլ կորոշեն` ինչ անել: Կլինի դա իշխանությունից, թե` ընդդիմությունից, պետք չէ խառնվել մեր հասարակության ակտիվ բողոքներին»:
Հիշեցնենք, որ երեկ Պարույր Հայրիկյանը ԵՄ դրոշներով եկավ Բաղրամյան պողոտա, ինչը հարուցեց ցուցարարների բուռն դժգոհությունը: Հայրիկյանը ԵՄ դրոշների առկայությունը բացատրում էր նրանով, որ բռնության ենթարկված ցուցարարները դիմել են ՄԻԵԴ:
Շարմազանովի խոսքով՝ եթե կա բողոք, այն խաղաղ է ու ապաքաղաքական, ուրեմն պետք չէ քաղաքական դրոշներով գնալ, և այնտեղ միայն Հայաստանի եռագույնը պետք է լինի: