|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողները ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովից հարցրեցին, թե արդյո՞ք ԳՄ նիստում քննարկվել է այսօր Վերնիսաժի մոտ տեղի ունեցած կրակոցների հարցը: Այսօր Վերնիսաժի մոտ անհայտ անձինք կրակահերթ են արձակել, որի հետևանքով մեկ անձ մահացել է, մեկն էլ` վիրավորվել:
Շարմազանովի խոսքով` ցանկացած օրինազանցություն ՀՀԿ-ին անհանգստացնում է, դա մտահոգիչ է, սակայն չեն կարող գնահատական տալ, քանի որ այստեղ անելիք ունի իրավապահ համակարգը:
«Կսպասենք իրավապահ մարմինների քննությանը»,- ասաց նա:Շարմազանովը հավելեց, որ մտահոգված է, մանավանդ որ ինքն էլ ալավերդցի է: Նշենք, որ կրակոցներից վիրավորվածը Ալավերդիի բնակիչ է: