|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Քաղաքապետի լիազորություններն ապօրինաբար ստանձնած Տիգրան Ավինյանն ինտենսիվորեն շինթույլտվություններ է բաժանում: Այդ թույլտվությունները բաժին են հասնում ինչպես նախկին իշխանությունների կարկառուն ներկայացուցիչների հետ փոխկապակցված անձանց, այնպես էլ նիկոլական իշխանության մաս կազմող նորաթուխ օլիգարխներին:
Երևանի ավագանու առաջիկա նիստը ևս զերծ չի մնա չզեկուցվող հարցերի շարքում շինթույլտվությունների հարցերից: Ի թիվս այլոց, Երևանի Բաղրամյան պողոտայում, ավելի կոնկրետ Բաղրամյան 37 հասցեում նախատեսվում է 18-հարկանի բազմաֆունկցիոնալ շենքի կառուցման թույլտվության գործընթացի առաջ կանաչ լույսի վառել: Այդ շինարարությունն իրականացվելու է «Բաղրամյան բիլդինգ» ՍՊԸ-ի կողմից, որը, ըստ մամուլի տեղեկությունների, կապվում է ԱԺ խոսնակ աշխատող Ալեն Սիմոնյանի քավորի՝ Էդգար Ավագյանի հետ:
Ասում են, որ դա իրականում Ալենին պատկանող շենք է լինելու: Այդպես է թե ոչ, կպարզվի իշխանափոխությունից հետո:
Փաստորեն, «թավշյա» հեղափոխությունը շատ դրական ազդեցություն թողեց Ալեն Սիմոնյանի վրա: Նրա շրջապատի մարդիկ ասֆալտի տենդերներ են շահում, շենք կառուցում և ... ծառ կտրում:
Աղբյուրը՝ Politik.am