Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Այսօր լրագրողների հետ զրույցում «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը պարզաբանեց իր այն հայտարարությունը, որ` ով չի գնում Ազատության հրապարակ, սադրիչ է: Նա ասաց, որ հունիսի 28-ի իր այդ հայտարարությունը վերաբերել է այն մարդկանց, ովքեր սկսել են սուլել, աղաղակել այն ժամանակ, երբ անգամ հայտարարության տեքստը չէր ընթերցել:
Նախաձեռնության անդամներից Արթուր Քոչարյանն ասաց, որ Վաղինակի խոսքի ժամանակ Բաղրամյան պողոտայում շարունակ «ամոթ» վանկարկողներին չեն ճանաչում: Պարզվում է՝ ակտիվիստները չեն ճանաչում նաեւ նրանց, ովքեր այսօր Բաղրամյան պողոտայում միկրոֆոններն իրենց ձեռքն են վերցրել եւ անգամ ՀԾԿՀ-ն ՀԷՑ-ից չեն տարբերում:
Երիտասարդները եւս մեկ անգամ ընդգծեցին, որ իրենց պահանջները տեղ են հասել, բայց լուծում չեն ստացել: Նախաձեռնության անդամներից Սոֆյա Հովսեփյանը հայտարարեց. «Մենք հաղթանակ չունենք, բայց ստիպել ենք իշխանություններին կես քայլ հետ գնալ»:
Ի դեպ, այսօր երիտասարդները հանդիպելու են տնտեսագետների եւ իրավաբանների հետ: