Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀԿ ԳՄ նիստից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Երևանի ավագանու նիստում «Երկիր ծիրանի» և ՀՀԿ խմբակցությունների անդամների միջև ծեծկռտուքին: Շարմազանովի խոսքով` ՀՀԿ-ն անթույլատրելի է համարում ոչ քաղաքակիրթ, ոչ կոռեկտ, էթիկայի սահմաններից դուրս ցանկացած արարք և բռնություն: Խնդիրը գտնվում է իրավապահների տիրույթում, սակայն, Շարմազանովի համար անընդունելի է սեռական բռնության վերաբերյալ մեղադրանքները:
««Երկիր ծիրանի»-ի վարքագիծը համարում եմ ոչ քաղաքական, ոչ քաղաքակիրթ, թիկայի նորմերից դուրս: Երևանի քաղաքապետարանը ախոռագոմ չէ: Համամիտ եմ Անահիտ Բախշյանի հետ, որ դժվար է պատկերացնել, որ երեք կին իրենց նման ձևով կպահեն: Համամիտ եմ «Ելք»-ից Դավիթ Խաժակյանի հետ, որ տեղի ունեցածը խոսքի ազատություն չէր:Չի կարելի իշխանությանը քննադատելու նպատակով ամեն ինչ արդարացնել: Ի՞նչ սեռական բռնություն, դուք այնտեղ սեռական բռնություն տեսել ե՞ք»,- ասաց Շարմազանովը:
Շարմազանովի հավաստմամբ, Նուբարաշենի հետ կապված կոյուղաջրերի խնդիրը չէր առնչվում ոչ Տարոն Մարգարյանի, ոչ քաղաքապետարանի ուղղակի գործունեության հետ: Դա արդարադատության նախարարության Նուբարաշենի ՔԿՀ-ի տիրույթում էր գտնվում: «Ես չեմ ցանկանում, որ իմ երկրում իշխանությունն ու ընդդիմությունը ոչ քաղաքակիրթ լինեն: Ես ցանկանում եմ, որ իմ երկրում իշխանությունն ու ընդդիմությունը իրար հարգեն ու խնդիրները լուծվեն փոխադարձ հարգանքի մթնոլորտում»-ասաց Շարմազանովը: