|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ԱՄՆ-ը փորձում է «Մոնրոյի դոկտրինին» գլոբալ ընդգրկում տալ՝ դրանով իսկ ամբողջ երկրագունդը վերածելով իր «հետնաբակին», շաբաթ օրը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Ակնհայտ է, որ տխրահռչակ «Մոնրոյի դոկտրինը» համաշխարհային ընդգրկում է ստանում: Վաշինգտոնը փորձում է ամբողջ երկրագունդը վերածել իր «հետնաբակին»։ Չհամաձայնողներին հարկադրելու գործիքը անօրինական միակողմանի պատժամիջոցներն են, որոնք երկար տարիներ սահմանվել են ՄԱԿ-ի կանոնադրության խախտմամբ եւ կիրառվում են որպես քաղաքական շանտաժի գործիք»,- ասել է Լավրովը։
«Այս պրակտիկայի ցինիզմն ակնհայտ է՝ սահմանափակումները հարվածում են քաղաքացիական բնակչությանը՝ թույլ չտալով նրանց հասանելիություն ստանալ առաջին անհրաժեշտության ապրանքներին, այդ թվում՝ դեղամիջոցներին, պատվաստանյութերին եւ սննդամթերքներին»,- նշել է ՌԴ ԱԳ նախարարը։