Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջով անդրադարձել է հայկական ֆուտբոլին, մասնավորապես՝ Վանաձորի «Լոռի ՖԱ» ֆուտբոլային ակումբի ղեկավարության՝ VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայում ելույթները դադարեցնելու որոշմանը․ ասվում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության տարածած հայտարարության մեջ։
«Հիշեցնենք, որ մարտի 16-ին VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի «Արարատ»-«Լոռի» խաղի մեկնարկում Վանաձորը ներկայացնող թիմը հրաժարվել է խաղալ: Հետագայում «Լոռի ՖԱ» ակումբի ղեկավարությունը հայտարարել է, որ ակումբը չի շարունակի ելույթները VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայում՝ հիմնավորելով այս որոշումը «ստեղծված անառողջ մթնոլորտով»: Էդմոն Մարուքյանը, սակայն, էլ ավելի առաջ է գնացել և բացատրել է «Լոռի ՖԱ» ղեկավարության վարքագիծը հետևյալ չհիմնավորված փաստարկներով․ «Այս իշխանության բերած կադրերը ձախողում են բոլոր ոլորտները», «իրենց պահում են ամենավերջին, ամենախայտառակ ձևով», «նման խայտառակություններ չեն էլ եղել», «ֆուտբոլի ղեկավարության ապագան սպասվում է քրեակատարողական հիմնարկներում»: Սրանք են «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավարի՝ ֆուտբոլին վերաբերող անդրադարձից հատվածներ:
Եվ վերջապես, ՀՖՖ ղեկավարության վերաբերյալ ինչ-որ «քրեական փաստերի» մասին պարոն Մարուքյանի արած սպառնալիքի վերաբերյալ: Պաշտոնապես պահանջում ենք հրապարակել նման փաստեր, եթե դրանք առկա են, հակառակ դեպքում՝ հրապարակային ներողություն խնդրել ՀՖՖ ղեկավարությունից՝ պատիվն ու արժանապատվությունն արատավորելու համար», - ասվում է հայտարարությունում: