Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
«Երևում է՝ 2012-ին իշխանությունը վերադարձնելուց ի վեր Պուտինը որոշել է մի քանի դաս տալ աշխարհին: Առաջին հերթին նա հասկացրեց, որ պետք չէ իրեն թերագնահատել միջազգային հարթակում: Երկրորդն այն է, որ Մոսկվան շարունակելու է վերականգնել իր վերահսկողությունն այն տարածաշրջանների վրա, որոնք Ռուսաստանի ազդեցության շրջանակում են: Եվ նաև ցույց տվեց, որ տանը կարող է անել այն ամենը, ինչ խելքին փչի»,- կարծում են Գերմանիայի ՊՆ նախկին ղեկավար Կարլ ցու Գուտենբերգը և ռուս ընդդիմադիր Գարի Կասպարովը, ովքեր հոդված են գրել Time-ի համար:
Ըստ հեղինակների` ողջ տարվա ընթացքում Պուտինին հաջողվել է «հալածել» Արևմուտքին: Ըստ նրանց՝ եթե խոսենք «Տարվա խուլիգան» տիտղոսի մասին, ապա Պուտինն այդ հարցում մրցակցությունից դուրս է: Սակայն նրանք նշում են, որ, ինչպես յուրաքանչյուր խուլիգան, Պուտինը նույնպես չի կարողացել լավ կատարել «տնային հանձնարարությունները»: Նրանք նկատի ունեն Ռուսաստանում առկա իրավիճակը, որը, ըստ հեղինակիների, հեռու է իդեալականից` տնտեսությունը քանդվում է, ինֆլյացիան հասել է 6%-ի, տնտեսական աճը դանդաղում է: