|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Արդեն հայտնի է, որ ՀԷՑ-ում անկախ աուդիտ անցկացնելու մտադրություն կա: Այդ մասին պարզ է դառնում նախագահականի տարածած հաղորդագրությունից:
Բաղրամյան պողոտայում պատասխանելով «Ազատության» լրագրողի այն հարցին, որ ՀՅԴ-ն այդ մասին դեռ վաղուց էր խոսում, եւ արդյո՞ք հիմա կարելի է ասել, որ ինչ-որ չափով բավարարվում է Դաշնակցության պահանջը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանն ընդգծեց, որ խոսքը միայն մտադրության մասին է, որեւէ կոնկրետ բան չկա:
«Մենք համոզված ենք, որ ամբողջ համակարգը պետք է լուրջ վերլուծության, աուդիտի ենթարկվի. բազմասեկտոր համակարգ է եւ փոխադարձ կապակցված: Այն, ինչ այսօր նախնական հայտարարվել է, անհրաժեշտ է: Խորապես վստահ եմ, որ նման մոնոպոլ եւ ամբողջական վճարում ունեցող համակարգը չի կարող շահույթով չաշխատել»,- ասաց նա:
Պատգամավորը վստահ է, որ ամենը պետք է խորությամբ ուսումնասիրել: «Տեսեք` տարեկան ներքին սպառման համար, արտահանումը չհաշված, արտադրում ենք 6- 6,2 մլրդ կիլովատտ էլեկտրաէներգիա: Դրա միայն երկու միլիարդն է բնակչությունը ծախսում եւ 99 տոկոսով վճարում է իր ամբողջ ծախսածի համար: Վստահ եմ` մյուսները՝ տարբեր օբյեկտներ, տնտեսվարողներ, մեծ գործարքի մեջ են մտնում համակարգի աշխատողների հետ եւ վճարում են ծախսածի 20-30 տոկոսը, իսկ եթե անգամ ավելին են վճարում, դա գնում է մասնավորի գրպանը, ոչ թե ՀԷՑ-ի: Ահա այս ամենն է, որ պետք է մանրամասն քննության ենթարկվի: ՀԷՑ-ն անգամ նախկին սակագնով աշխատելու դեպքում մեծ շահույթով աշխատող կազմակերպություն կարող է լինել: Մեծ խնդիր կա նաեւ տեղական չինովնիկների ախորժակը զսպելու առումով: Հայաստանը պետք է մաքրել այս կարգի աղբից»,- հայտարարեց Վարդանյանը:
Նա կարեւորեց խաղաղ ցուցարարների եւ իշխանության միջեւ խաղաղ երկխոսությունը: