Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այն, ինչ հիմա կատարվում է Երևանում, չի կարելի համեմատել գունավոր հեղափոխությունների հետ և իրադարձություններն անվանել «տարիֆային մայդան». Аргументы и Факты-ին ասել են Երևանի բանկիչները:
Պարբերականի հոդվածը՝ կրճատումներով` ստորև:
«Հայ լրագրողները և հասարակական գործիչները զարմացած են այն բանից, որ Երևանում կատարվող իրադարձությունները մեկնաբանվում են գրեթե որպես «նոր Մայդան»: Նրանց կարծիքով` այն, որ զուգահեռներ են անցկացվում Կիևի և Երևանի միջև, հայի մենթալիտետը՝ իր իմաստությամբ, պարզապես չի հասկանում:
Մեզ մոտ Մայդան չէ, Մայդանը մեզ մոտ չէ
Համացանցը ողողված է Բաղրամյան պողոտայում վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունների մասին տեղեկություններով: Չհաջողվեց խուսափել նաև սադրանքներից: Այսպես՝ ցուցարարների շարքում հայտնված` ԵՄ-ի և Ուկրաինայի դրոշները առիթ տվեցին հակառուսական տրամադրությունների և մայդանի մասին մտորումների: Սակայն ցույցը համակարգող խումբը դաս քաղեց առաջին օրից, փորձ ձեռք բերեց, և հետագա օրերին ցույցերն անցնում էին կազմակերպիչների խիստ հսկողության տակ:
Համախմբումը և ժողովրդի միասնությունն այժմ ակնհայտ է. միայն հայկական դրոշներ, նաև` մարդկանց դեմքերին, ժողովրդական երգեր և հայտնի քոչարի պարը, այն նույն պարը, որը հայկական Թամանյան դիվիզիան կատարեց 1945-ին Ռեյխստագի ավերակների մոտ:
Սոցիալական ըմբոստության ուժը
«Ոչ թալանին» շարժումը առաջին քաղաքացիական ակցիան չէ Հայաստանի ըմբոստային շարժման պատմության մեջ: 2013-ին «Ոչ 100 դրամին» հասարակական շարժումը կարողացավ հասնել հասարակական տրանսպորտի սակագնի բարձրացման որոշման չեղարկմանը, այնուհետև քաղաքացիական հասարակության հաղթանակը եղավ կենսաթոշակային կուտակային համակարգի մասին կառավարության որոշման չեղարկումը:
Ցուցարարների կողքին չկան քաղաքական ուժեր, և դրանում է շարժման ուժը: ՀՀ-ի ոչ մի քաղաքական ուժ վերջին տարիներին չի հավաքել այդքան մարդ, որքան հայ երիտասարդները: Պատգամավորների միակ մասնակցությունը ցուցարարների և ոստիկանների միջեւ կենդանի պատ կազմելն էր:
Շարժումն ակտիվ հասարակական աջակցություն ունի. ոմանք ուտելիք են բերում ցույցի մասնակիցներին, ոմանք աշխատանքից հետո գալիս Բաղրամյան պողոտա` իրենց աջակցությունը հայտնելու»: