կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-11 17:52
Քաղաքական

Հույս ունենք, որ մարտի 22-ի ակցիան կվերածվի Մայդանի. Հրանտ Բագրատյան

Հույս ունենք, որ մարտի 22-ի ակցիան կվերածվի Մայդանի. Հրանտ Բագրատյան

ԱԺ հայտարարությունների ժամին  ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ մարտի 22-ին Ազատության հրապարակում ընդդեմ կենսաթոշակային կուտակային համակարգի անցկացվելիք ակցիան մինչև մարտի 28-ը պետք է վերածել հզոր շարժման: «Եվ հույս ունենք, որ այն կվերածվի Մայդանի»,- հայտարարեց Բագրատյանը:

 

Նա նշեց, որ իրենք կառավարությանը բազմիցս նախազգուշացրել, խնդրել ու հորդորել են՝ նման բարեփոխում չպետք է անել: «Էսօր մենք 63-74-ն ենք ապրում, 74-ում մեռնում ենք, տասնմեկը միջինն է: Էսպիսի բան՝ 45 տարով փող վերցնել, 6 տարով հետ տալ, նման կողոպուտ չկա: Ես սա համարել եմ անհեթեթություն կամ ձեր լեզվով ասած՝ ախմախություն»,- հայտարարեց նա:

 

Հրանտ Բագրատյանը նշեց,  որ նման բարեփոխում չկա ոչ մի երկրում, եթե կա, «բերեք, կոխեք աչքներս»: «Էս կողոպուտ ա, ո՞ւմ եք հիմարի տեղ դնում: Սա միայն կառավարության հրաժարականով չի ավարտվելու, սա ավարտվելու է Սերժ Սարգսյանի հրաժարականով և նույնիսկ նոր պառլամենտական ընտրություններով: Քանի անգամ ձեզ ասել ենք, խնդրել ենք, աղաչել ենք` մի արեք սա: Մի քանի հատ էլ դեսպան եք գտել, որ ձեզ պաշտպանեն, կամ, չգիտեմ, ինչ-որ գործիչներ եք գտել, չի կարելի ըտենց բան անել»,- նշեց նա: Հրանտ Բագրատյանը իշխանություններին վերջին անգամ կոչ արեց սթափ նայել, թե ինչ է տեղի ունենում այդ բարեփոխում կոչվածի շուրջ:

 

Նրա համոզմամբ՝ չի կարելի մարդուց 45 տարով փող վերցնել, 6 տարում հետ տալ: «Հլա հաշվեք՝ եթե մարդն ստանում է 200 հազար դրամ, ամսական նրանից պահում են 5 տոկոս՝ 10 հազար դրամ, 10 հազար էլ պետությունն է տալիս, բայց էդ պետությունը չի դնում, էդ նույն իրա փողն ա, էն փողն ա, իրա հոր փողն ա, բերում տալիս եք իրան: Մի հատ էլ 5 տոկոս ինքը տվել ա սովորական եկամտահարկվ, որ դարձրել եք միասնական հարկ: Էդ տարվա մեջ անում ա 240 հազար դրամ, 45 տարում դառնում ա 10 մլն 800 հազար դրամ, եթե հաշվենք, որ 5 տոկոս ինֆլյացիա ունենք, 45 տարվա ինֆլյացիան կազմում ա 11.5 անգամ, անում ա 110 մլն դրամ փող: Էս ով ա ձեզ իրավունք տալիս էս կողոպուտն անեք: Ընտրել եք մեկին, որ իբր ռեֆորմ անի՞: Նրա տեղը մենք վաղուց գիտեինք, եթե պետք լիներ, կօգտագործեինք ռեֆորմներ անելուց»,- ասաց Հրանտ Բագրատյանը: