Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Հայաստանը վերջին տարիներին վերածվել է Կովկասի ամենահետաքրքիր ուղղություններից մեկի: Այստեղ են ժամանում ՌԴ-ից, Իրանից, Միացյալ արաբական էմիրություններից…անգամ Ֆիլիպիններից:Այդ մասին ասվում է Аргументы и Факты-ի անդրադարձում:
Հեղինակը նշում է, որ այդ հարցում ՌԴ-ն զգալիորեն հետ է մնում ՀՀ-ից: «ՌԴ-ն կարո՞ղ է նույնքան գրավիչ դառնալ, որքան Հայաստանը»,-հարց է տալիս նյութի հեղինակը:
Ըստ հեղինակի` ՀՀ–ն ճիշտ զբոսաշրջային քաղաքականություն է մշակել:
«Նրանք սկսել են Իրանից. հեշտացրել են վիզային ռեժիմը: Իրանցիների մոտ արգելված են ալկոհոլային խմիչքները և նրանք շտապում են Հայաստան` հանգստայն օրերը անցկացնելու: Պարսից ծոցից սկսել են ժամանել արաբներ՝ հայկական խաղատներում խաղալու համար, որոնք արգելված են իրենց հայրենիքում»,-ասվում է նյութում:
Հայաստանը ակտիվ առաջ է մղում իրեն ԱՄՆ-ի և Եվրոպայի տուրիզմի շուկաներում:
«Իսկ «Այցելեք Ռուսաստան» ոճով գովազդ ես ԱՄՆ-ում ոչ մի անգամ չեմ տեսել»,-գրում է նյութի հեղինակը: