|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Արդեն տեղեկացրել ենք, որ լրագրողների հետ զրույցում Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարել է, թե երեկ գիշերը Բաղրամյան պողոտայում խմած, ոչ սթափ վիճակում գտնված քաղաքացիներ են եղել:
Քիչ առաջ ոստիկանները երկու արկղ գարեջուր նկատեցին մի մարդու մոտ: Վերջինս պնդում է, թե դա կողքի «օբյեկտի» գարեջուրն է, ինքն էլ առաքիչ է: Ոստիկանները փաստաթուղթ /հաշիվ ֆակտուրա/ են պահանջում:
Ուշագրավ է, որ գարեջրով մարդուն հայտնաբերեցին եւ ոստիկանների ձեռքը «հանձնեցին» բողոքի ակցիայի մասնակիցները:
Նշենք, որ նրանք նաեւ կոչով են դիմել քաղաքացիներին՝ ակցիայի վայր չբերել ոգելից խմիչք:
Գարեջուրը հեռացվեց բողոքի ակցիայի վայրից: